Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը նույնպես չկանգնեցրեց Կարուանային

03:33   31 օգոստոսի, 2014

Իտալացի Ֆաբիանո Կարուանայի հաղթարշավը շարունակվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարում: Չորրորդ տուրում իտալացին սպիտակներով հաղթեց ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանին: Հայաստանի հավաքականի առաջատարը պարտությունն ընդունեց 50-րդ քայլում:

Կարուանան 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2 միավորով երկրորդն է, իսկ Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեն 1.5-ական միավոր:

Sinquefield Cup, չորրորդ տուր

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Մրցաշարային աղյուսակ 

Ֆաբիանո Կարուանա՝ 4

Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2

Լեւոն Արոնյան՝ 1.5

Մագնուս Կարլսեն՝ 1.5

Հիկարու Նակամուրա՝ 1.5

Վեսելին Տոպալով՝ 1.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։