Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» հաղթանակ կորզեց

23:49   30 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում «Նանտը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մոնպելյեի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Տոգոյի հավաքականի հարձակվող Սերժ Գակպեն:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» երկրորդ հաղթանակը տարավ «Լիգա-1-»ում եւ ունի 7 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Նանտ» - «Մոնպելյե»՝ 1:0

Սերժ Գակպե, 78

«Թուլուզ» - «Էվիան»՝ 1:0

Ադրիեն Ռեգետին, 78

Հեռացում՝ Ալդո Անգուլա, 83 («Էվիան»)

«Կան» - «Ռեն»՝ 0:1

Օլա Տոյվոնեն, 88 (11մ.)

Հեռացում՝ Ն՛Գոլո Կանտե, 29 («Կան»)

«Լանս» - «Ռեյմս»՝ 4:2

Վիլիան Ցիպրիեն, 45, Պաբլո Չավարիա, 47, Յոան Տուժգար, 61 (11մ.), Ադոմո Կուլիբալի, 87 (11մ.) – Աիսա Մենդի, 7, Գաետան Կուրտե, 80

Հեռացում՝ Պրինց Օնիանգ, 24 («Ռեյմս»)

«Լորյեն» - «Գենգամ»՝ 4:0

Բենժամին Յանոտ, 58, Վալենտին Լավին, 80, 90, Ջորդան Այու, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։