Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» առաջին հաղթանակը

00:21   30 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տարավ առաջին հաղթանակը: Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ: Հյուրերի կազմում աչքի ընկան Մարկո Ռոյսը, Սոկրատիսը եւ Ռամոսը: Երեք գնդակ բաց թողնելուց հետո դաշտի տերերը կրճատեցին տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեցին նաեւ երկրորդ գնդակը: Սակայն փրկել խաղը չկարողացան:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն ակտիվ անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 89-րդ րոպեին «Աուգսբուրգի» տուգանային հրապարակում գցեցին Հենրիխ Մխիթարյանին, սակայն մրցավարը 11 մետրանոց չնշանակեց:

«Բորուսիան» ունի 3 միավոր:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:3

Ռաուլ Բոբադիլյա, 83, Թիմ Մատավժ, 90 - Մարկո Ռոյս, 12, Սոկրատիս Պապաստատոպուլոս, 15, Ադրիան Ռամոս, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։