Բրենդան Ռոջերս. «Լիվերպուլում» «Բալոտելի-շոու» չէ

22:13   29 օգոստոսի, 2014

Անգլիական «Լիվերպուլի» իտալացի նորեկ Մարիո Բալոտելիի նկատմամբ բրիտանական մամուլի ուշադրությունը զայրացրել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:

«Այստեղ «Բալոտելի-շոու» չէ: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, լավ տղա է, բոլորը հետաքրքրվում են նրանով, բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց նա շատ աշխատանք ունի ակումբում, ծանրաբեռնված մարզվում է: Մարիոն տարված է ակումբով եւ ֆուտբոլով: Ես սպասում եմ, որ առաջիկա տարիներին Մարիոն կզարգանա: Մենք շատ աստղեր ունենք, բայց «Լիվերպուլի» գլխավոր աստղը թիմն է»,- Բրենդան Ռոջերսի խոսքը մեջբերում է theguardian-ը: 

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի 24-ամյա հարձակվողի համար «Լիվերպուլը» «Միլանին» վճարել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։