Ֆերնանդո Տորեսը կտեղափոխվի «Միլան»

20:55   29 օգոստոսի, 2014

Իտալական «Միլանն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են հասել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տեղափոխության վերաբերյալ: Տորեսը երկու տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ, «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ թիմին անհրաժեշտ է երեք հարձակվող, եւ նրանցից մեկը Ֆերնանդո Տորեսն է, սակայն ակումբը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը, եթե ֆուտբոլիստը ցանկություն հայտնի:

Այժմ կողմերը բանակցում են Տորեսի աշխատավարձի վերաբերյալ: «Չելսիում» ֆուտբոլիստը ստանում է տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգ, «Միլանը» կարող է վճարել 5,7 միլիոն ֆունտ: «Չելսին» պատրաստ է փոխհատուցել տարբերությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։