Աբրահամ Խաշմանյանը հրապարակեց հավաքականի մարզումային ծրագիրը

19:17   29 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է հավաքականի ծրագիրը Իսլանդիայի եւ Բելառուսի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Թիմը հանգրվանել է ՀՖՖ տենիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 29-ին թիմը կանցկացնի մարզում, այնուհետեւ օգոստոսի 30-ին եւս երկու մարզում, եւ օգոստոսի 31-ին մեկ մարզում:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 1-ին եւ 2-ին կանցկացնի մեկական մարզում: Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:30-ին տեղի կունենա Իսլանդիա - Հայաստան ընտրական հանդիպումը:

Այնուհետեւ, թիմը կվերադառնա Հայաստան եւ սեպտեմբերի 5-ից կվերսկսի հավաքը: Սեպտեմբերի 5-8-ը երիտասարդական հավաքականը կանցկացնի մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մեկ մարզում, սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, կանցկացնի «Հրազդան» ստադիոնում:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» ստադիոնում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան - Բելառուս հանդիպումը, հայտնում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։