Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական

18:45   29 օգոստոսի, 2014

Հրապարակվել է ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը կազմը, որը սեպտեմբերի 7-ին Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի առաջին խաղում կընդունի Ալբանիային: Գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրավիրել է 24 ֆուտբոլիստների, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Կրիշտիանու Ռոնալդուին չհրավիրելը Բենտուն բացատրել է «Ռեալի» հարձակվողի ոչ բավարար ֆիզիկական վիճակով:

Հիշեցնենք, որ այս թիմերը Հայաստանի, Սերբիայի եւ Դանիայի հետ նույն ընտրական խմբում են: Հաշվարկից դուրս նշված հավաքականները կխաղան նաեւ առաջնության կազմակերպիչ Ֆրանսիայի հետ:

Պորտուգալիայի հավաքական

Դարպասապահներ. Էդուարդու («Դինամո Զագրեբ»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Անտոնի Լոպես («Լիոն»):

Պաշտպաններ. Ժոաո Պերեյրա , Ռուբեն Վեզու (երկուսն էլ՝ «Վալենսիա»), Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Ֆաբիո Կոենտրաո, Պեպե (երկուսն էլ՝ «Ռեալ»), Անունեշ («Մալագա»), Ռիկարդու Կոշտա («Ալ Սայլիա»), Լուիշ Նետու («Զենիթ»):

Կիսապաշտպաններ. Ուիլյամ Կարվալյու, Ադրիան Սիլվա (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Միգել Վելոզու («Դինամո Կիեւ»), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբահչե»), Ժոաո Մոուտինյու («Մոնակո»), Անդրե Գոմեշ («Վալենսիա»), Պեդրո Տիբա («Բրագա»):

Հարձակվողներ. Նանի («Սպորտինգ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»), Բրումա («Գալաթասարայ»), Էդեր («Բրագա»), Իվան Կավալեյրու («Դեպորտիվ»), Ռիկարդու Հորտա Օրտա  («Մալագա»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։