Դավիթ Մանոյանը եւ Վլադիմիր Ստոգնիենկոն ազգականներ են

12:26   29 օգոստոսի, 2014

Ռուսական հեռուստատեսության (Россия-1 եւ Спорт-1) մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն ազգականներ են։

Ստոգնիենկոն, ով բազմիցս հայտնել է իր հայկական արմատների մասին, Հայաստան այցելելիս մշտապես լինում է Դդմաշեն գյուղում, որտեղ թաղված է նրա տատիկը եւ ապրում են ազգականները: 2014-ի օգոստոսին մեկնաբանը հանգիստը եւս անցկացրեց Հայաստանում եւ իր համար բացահայտեց, որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստն իր ազգականն է:

Մանոյանի մայրական կողմը նույնպես Դդմաշենից է: Երկուսն էլ տեղի Հակոբյանների ընտանիքից են: Բացահայտումը երկուսին էլ հաճելիորեն զարմացրեց:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։