Միլանի «Սան Սիրոն» կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

19:44   28 օգոստոսի, 2014

2015-2016թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Միլանի «Սան Սիրո» ստադիոնում, հաղորդում է Marca-ն: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբերի 18-ին: Իտալական «Ինտերի» եւ «Միլանի» ստադիոնը Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչներ ընդունել է 1965-ին, 1970-ին եւ 2001-ին:

2015-2016թթ. Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքի «Սենտ Յակոբ Պարկ» ստադիոնում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ Վարշավայի «Ազգային» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։