Ֆրանսիայի հավաքականի կազմը

18:01   28 օգոստոսի, 2014

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի կազմը, որը ընկերական հանդիպումներում կմրցի Իսպանիայի եւ Սերբիայի թիմերի հետ, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Սեպտեմբերի 4-ին Փարիզում ֆրանսիացիները կընդունեն Իսպանիային, իսկ սեպտեմբերի 7-ին կհյուրընկալվեն Սերբիային:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը հաշվարկից դուրս մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին եւ Հայաստանի, Սերբիայի, Դանիայի, Ալբանիայի եւ Պորտուգալիայի հետ ընդգրկված է նույն խմբում: Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարը կընդունի Ֆրանսիան:

Ֆրանսիայի հավաքական

Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Անգլիա), Սթիվ Մանդանդա («Օլիմպիկ»), Միքայել Լանդրո («Բաստիա»):

Պաշտպաններ. Մաթյո Դեբյուշի («Նյուքասլ», Անգլիա), Լուկաս Դին (ՊՍԺ), Պատրիս Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Լորան Կոսելնի («Արսենալ», Անգլիա), Էլյակիմ Մանգալա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մամադու Սակո («Լիվերպուլ», Անգլիա), Ռաֆայել Վարան («Ռեալ», Իսպանիա):

Կիսապաշտպաններ. Յոան Կաբայ (ՊՍԺ), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Ռիո Մավուբա («Լիլ»), Պոլ Պոգբա («Յուվենտուս», Իտալիա), Մորգան Շնեյդերլեն («Սաութհեմփթոն», Անգլիա), Մուսա Սիսոկո («Նյուքասլ», Անգլիա):

Հարձակվողներ. Քարիմ Բենզեմա («Ռեալ», Իսպանիա), Ռեմի Կաբելա («Նյուքասլ»), Անտուան Գրիզման («Աթլետիկո», Իսպանիա), Ալեքսանդր Լակազետ («Լիոն»), Լոիկ Ռեմի («Նյուքասլ», Անգլիա), Մաթյո Վալբուենա («Դինամո», Մոսկվա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։