«Արսենալը» տոնում է՝ մոռանալով հաշմանդամի սայլակին գտնվող Ժիրուին (ծաղրանկար)

16:52   28 օգոստոսի, 2014

Լոնդոնի «Արսենալը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է թուրքական «Բեշիկթաշին»՝ նվաճելով խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում համար այս գնդակն առաջինն էր անգլիական ակումբի կազմում։

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի» նորեկի խփած գոլին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես են անգլիական ակումբի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ տոնում հաղթանակը՝ մոռանալով հաշմանդամի սայլակին գտնվող Օլիվյե Ժիրուի մասին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խաղադաշտ կվերադառնա 2015 թվականի հունվարին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։