Խաբի Ալոնսոն կարող է տեղափոխվել «Բավարիա»

10:51   28 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկանում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Marca-ն։

32-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Արքայական ակումբի ղեկավարությանը եւ մարզչական շտաբին։ Գերմանիայի չեմպիոնն իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր, որի համաձայն՝ նա մրցաշրջանի համար կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» Ալոնսոյի տրանսֆերի համար կվճարի 10 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն օգոստոսի 27-ին հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։