Սենթ Լուիս. Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չհաղթեց

02:30   28 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի առաջին տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Գրոսմայստերները խաղաղ ելք են կնքել 38-րդ քայլում։

Իտալացի Ֆաբիանո Կարուանան սեւերով ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Sinquefield Cup, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5։0.5

 Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0։1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5։0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։