Չեմպիոնների լիգա. «Արսենալը», «Բայերը», «Աթլետիկը» եւ «Մալմյոն» խմբային փուլում են

00:38   28 օգոստոսի, 2014

Լոնդոնի «Արսենալը», Լեւերկուզենի «Բայերը», շվեդական «Մալմյոն» եւ Բիլբաոյի «Աթլետիկը» նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորս ուղեգրերը: Բուլղարական «Լուդոգորեցի» եւ ռումինական «Ստյաուայի» միջեւ հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Որակավորման վերջին՝ չորրորդ փուլում «Արսենալը» երկու խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց թուրքական «Բեշիկթաշից», «Աթլետիկը»՝ իտալական «Նապոլիից», «Բայերը»՝ դանիական «Կոպենհագենից», «Մալմյոն»՝ ավստրիական «Զալցբուրգից»։

Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը խփել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում համար այն առաջին էր «Արսենալի» կազմում։

Այս փուլից դուրս մնացած ակումբները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Արսենալ» (Անգլիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 0:0)

Ալեքսիս Սանչես, 45+1

Հեռացում՝ Մաթյե Դեբյուշի, 75 («Արսենալ»)

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 3։1 (առաջին խաղ՝ 1:1)

Արից Ադուրիս, 61, 69, Իբաի Գոմես - Մարեկ Համշիկ, 47

«Բայեր» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 4։0 (առաջին խաղ՝ 3:2)

Սոն Հենգ-Մին, 2, Հական Չալհանօղլու, 7, Շտեֆան Կիսլինգ, 31, 65

«Մալմյո» (Շվեդիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 1:2)

Մարկուս Ռուսենբերգ, 11 (11մ), 84 - Մագնուս Էրիքսոն, 19



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։