Գրան Պրի. Էլինա Դանիելյանի առաջին հաղթանակը

21:09   27 օգոստոսի, 2014

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է Քաթարի ներկայացուցիչ Ժու Չենին։ Այս հաղթանակն առաջինն էր կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի համար։ Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 1.5 միավոր եւ առաջատարներին զիջում է մեկական միավոր։

Գրան պրի, երրորդ տուր

Էլինա Դանիելյան - Ժու Չեն՝ 1։0

Յու Վենջուն -  Ժաո Սյու՝ 1։0

Թուվշինտուգս Բաչիմեջ - Աննա Ուշենինա՝ 0.5։0.5

Ալինա Լամի - Տատյանա Կոսինցեւա՝ 0։1

Նաֆիսա Մումինովա - Համպի Կոներու՝ 0.5։0.5

Հոու Յիֆան - Հարիկա Դրոնովալի՝ 0.5։0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։