«Շիրակը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց չեմպիոնի դարպասը

18:49   27 օգոստոսի, 2014

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում «Շիրակը» Գյումրիում 2։0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Բանանցին»:

Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց Ժան-Ժակ Բուգուին, իսկ 52-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնի երկրորդ գնդակը խփեց Էմանուել Գյամֆին։ 

Չորրորդ տուրից հետո «Շիրակը» վաստակել է 9 միավոր՝ հավասարվելով Երեւանի «Փյունիկին», «Բանանցը» 4 միավորով 5-րդն է։

Հիշեցնենք, որ Երեւանի ժամանակով 19։00-ին կմեկնարկի հետաձգված մյուս խաղը «Փյունիկի» եւ «Ուլիսի» միջեւ։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Շիրակ» - «Բանանց»՝ 2։0

Ժան-Ժակ Բուգուին, 3, Էմանուել Գյամֆի, 52



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։