«Ռեալը» միացավ Մարկո Ռոյսի համար պայքարին

15:50   27 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:

AS-ի համաձայն՝ գերմանացուն գնելու համար Արքայական ակումբը պետք է պայքարի Մյունխենի «Բավարիայի» Մադրիդի «Աթլետիկոյի» եւ կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ Ռոյսը մնալու է Դորտմունդում: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հերթին նշել էր, որ մադրիդցիներն ավարտել են տրանսֆերային արշավը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։