«Լիվերպուլում» Բալոտելիի նորամուտը՝ «Տոտենհեմի» հետ խաղում

14:01   27 օգոստոսի, 2014

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ «Միլանից» տեղափոխված իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմյեր լիգայի երրորդ տուրի խաղում, որը կկայանա օգոտսոսի 31-ին:

«Կարծում եմ՝ այս հանգստյան օրերին Մարիոն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալուն: Հնարավոր է, որ նա չի կարող խաղալ 90 րոպե, սակայն որոշ ժամանակի համար ուժերը կբավականացնեն: Նա պատրաստ է ծանրաբեռնված մարզումների: Այնպես որ լավ մարզավիճակ հավաքելը ժամանակի խնդիր է»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին գնելու համար «Լիվերպուլը» «Միլանին» վճարել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։