Պաշտոնական. Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

12:03   27 օգոստոսի, 2014

Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Արթուր Միրանյանը հնարավորություն է ստացել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Միրանյանը ցանկություն էր հայտնել խաղալ Հայաստանի հավաքականներում, ինչի վերաբերյալ համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել Ուկրաինայի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականներում: ՖԻՖԱ-ն բավարարել է Արթուր Միրանյանի հայտը՝ թույլատրելով նրան հանդես գալ Հայաստանի հավաքականներում:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին Մակեդոնիայում է եւ պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ, գրում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։