Գարի Լինեկեր. «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ոչ թե Դի Մարիան, այլ՝ Դի Մոյեսը

10:17   27 օգոստոսի, 2014

Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» սենասացիոն պարտությանը Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:

«Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ են բարձրակարգ պաշտպաններ: Թեկուզ Դի Մարիային ուղարկեք «Միլթոն Քինս»: Թեեւ նրանց պետք է ոչ թե Դի Մարիան, այլ՝ Դի Մոյեսը: Սենսացիոն պարտություն: Չեմ կարողանում նմանատիպ նվաստացնող պարտություն հիշել այսպիսի մակարդակի ակումբի համար»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ուժեղագույն կազմով հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնս» ակումբին: Խաղից ժամեր առաջ Անգլիայի 20-ակի չեմպիոնը հայտարարել էր անգլիական ֆուտբոլի ամենաթանկ տրանսֆերի մասին՝ 59,7 միլիոն ֆունտ ստերլինգով գնելով Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։