«Մանչեսթեր Յունայթեդի» սենսացիոն պարտությունը՝ 4 գոլի տարբերությամբ

00:54   27 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում: 1/32 եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը ոչ ուժեղագույն կազմով արտագնա խաղում 0:4 հաշվով պարտվեց երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Կինս Դոնս» ակումբին՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Դաշտի տերերից 2-ական գոլ խփեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքական 23-ամյա հարձակվող Ուիլյամ Գրիգը եւ Լոնդոնի «Արսենալին» պատկանող 21-ամյա Բենիկ Աֆոբեն: Հաջորդ փուլում «Միլթոն Կինս Դոնսը» կխաղա Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ:  

Հիշեցնենք, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական խաղերում դեռ չի հաղթել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ: Պրեմյեր լիգայի մեկնարկային 2 տուրերում մանչեսթերցիները 1:2 հաշվով պարտվել են ուելսյան «Սուոնսիին» եւ ոչ ոքի են խաղացել «Սանդերլենդի» հետ՝ 1:1:

Անգլիական լիգայի գավաթ, երկրորդ շրջան

«Միլթոն Կինս Դոնս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0

Ուիլյամ Գրիգ, 25, 63, Բենիկ Աֆոբե, 71, 84

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մայքլ Քին, Ջոնի Էվանս, Մարնիկ Վերմիյլ, Ռիս Ջեյմս, Նիկ Փովել (Ջեյմս Ուիլսոն, 57), Սաիդի Յանկո (Անդրեաս Պերեյրա, 46), Անդերսոն, Խավիեր Հերնադես, Սինձի Կագավա (Ադնան Յանուզայ, 20), Դենի Ուելբեկ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։