Չեմպիոնների լիգա. «Պորտուն», ԲԱՏԷ-ն, «Մարիբորը» եւ ԱՊՕԷԼ-ը խմբային փուլում են

00:36   27 օգոստոսի, 2014

Պորտուգալական «Պորտուն», սլովենական «Մարիբորը», կիպրոսյան ԱՊՕԷԼ-ը եւ բելառուսական ԲԱՏԷ-ն նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: 

Որակավորման վերջին՝ չորրորդ փուլում «Պորտուն» 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց ֆրանսիական «Լիլից», «Մարիբորը»՝ շոտլանդական «Սելթիկից», ԱՊՕԷԼ-ը՝ դանիական «Օլբորգից», իսկ ԲԱՏԷ-ն՝ Սլովակիան ներկայացնող «Սլովանից»:  

Այս փուլում պարտված ակումբները մրցելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրի էր արժանացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը պայքարից դուրս էր թողել բելգիական «Ստանդարդին»:

Օգոստոսի 27-ին կվիճարկվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 5 ուղեգրերը: 

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1։0)

Յասին Բրահիմի, 48, Ջեքսոն Մարտինես, 68

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 1։1)

Մարկոս Տավերես, 75

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Օլբորգ» (Դանիա)՝ 4:0 (առաջին խաղ՝ 1։1)

Վինիցիուս, 28, Տոմաս Դե Վինսենտի, 43, Ստատիս Ալոնեֆտիս, 64, Ցիլիան Շերիդան, 75

ԲԱՏԷ (Բելառուս) - «Սլովան» (Սլովակիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1։1)

Միխայիլ Գորդեյչուկ, 41, Սերգեյ Կրիվեց, 84, Վիտալի Ռոդիոնով, 85

Հեռացում՝ Սեյդուբա Սումա, 74 ( «Սլովան»)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:0) 

Սալոմոն Ռոնդոն, 30, Հալկ, 54 (11մ.), 58

Հեռացումներ՝ Վիկտոր Ֆայզուլին, 44 («Զենիթ») – Ռիկարդո Ֆաթի, 89 («Ստանդարդ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։