Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Մետալուրգ»

21:48   26 օգոստոսի, 2014

Երեւանի «Բանանցի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Դոնեցկի «Մետալուրգում», տեղեկացնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանն այս տարի է նորամուտը նշել ազգային թիմում: «Մետալուրգում» է հանդես գալու նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր Մախաչկալայի «Անժիում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։