Սլովակ հարձակվողը միացավ «Բանանցին»

22:47   26 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցը» պաշտոնապես հայտնել է սլովակ հարձակվող Ֆիլիպ Սերեչիի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 

184 սմ հասակ ունեցող 24-ամյա հարձակվողը տեղափոխվել է Սլովակիայի «Ռուժոմբերոկ» ակումբից: Նախկինում նա հայրեինքում հանդես է եկել նաեւ «Կոշիցե» եւ «Զեմպիլին» ակումբներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 3 խաղերից հետո «Բանանցը» հավաքել է 4 միավոր եւ «Ալաշկերտի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։