«Ռեալը» ներկայացրեց վիշապների պատկերով մարզաշապիկը (ֆոտո)

16:33   26 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է երրորդ համազգեստը, որով Կարլո Անչելոտիի թիմը հանդես կգա 2014-2015 մրցաշրջանում, հաղորդում է մադրիդցիների ֆեյսբուքյան էջը։

Արքայական ակումբն այս համազգեստով կխաղա Չեմպիոնների լիգայում։ Այն սեւ է, իսկ մարզաշապիկին պատկերված են «արքա եւ թռչուն վիշապներ»։ Համազգեստի հեղինակն է «Ռեալի» տեխնիկական հովանավոր Adidas ընկերության գործընկեր, ճապոնացի դիզայներ Յոջի Յամամոտոն։

Շնորհանդեսին մասնակցել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պաշտպան Պեպեն, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն եւ ուելսի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։