Բրիտանական Metro պարբերականը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք կունենային Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի եւ «Չելսիի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ստեղծագործությունները, եթե նրանք լինեին ռեպերներ։
Վենգերի նոր ալբոմի հիմքում է հայտնի ռեպեր 50 Cent-ի աշխատանքը։ Ֆրանսիացի մասնագետի ալբոմի երգերից են՝ «Պարզապես պարտվի դա», «Մնալ ակումբում», «Ջեքի վերադարձը» (Ջեք Ուիլշերի հետ), «Իմ փիլիսոփայությունը»։
Պորտուգալացի մասնագետի ալբոմի հիմքում է Jay Z-ի աշխատանքը։ Մոուրինյոյի երգերի թվում են՝ «Ես աստված եմ», «Ի՞նչ կարող եմ ավելին ասել», «Ցանկանում եմ քեզ» (Դիեգո Կոստայի հետ), «Չկա փող, չկան խնդիրներ»։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։