«Ռեալը» հաղթանակով մեկնարկեց նորեկի նկատմամբ. Ռոնալդուի գոլը

23:48   25 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց Պրիմերայի նորեկ «Կորդոբային»։

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղի առաջին գնդակը 30-րդ րոպեին խփել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման։ Արքայական ակումբի երկրորդ գոլի հեղինակն է դարձել Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ում համար այս խաղը 250-րդն էր «Ռեալում»։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ռեալ» - «Կորդոբա»՝ 2։0 

Քարիմ Բենզեմա, 30, Կրիշտիանու Ռոնալդու, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։