Արթուր Սարկիսովը կարող է հեռանալ «Վոլգայից»

12:20   25 օգոստոսի, 2014

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է հեռանալ Նիժնի Նովգորոդի «Վոլգայից»: 27-ամյա ֆուտբոլիստը չէր հայտավորվել Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրի խաղին: Հանդիպումից հետո «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը նշել է, որ չհայտավորված ֆուտբոլիստները կարող են հեռանալ թիմից:

«Այս խաղին հայտավորվել էին սամանափակ քանակով ֆուտբոլիստներ: Մյուսները դուրս են հանվել մարզումային ընթացքից: Դա ակումբի ղեկավարության որոշումն է: Ճանր իրավիճակի պատճառով մի շարք ֆուտբոլիստների արվել են առաջարկներ եւ հիմա փնտրվում են փոխհամաձայնության կողմեր, որպեսզի ակումբը շարունակի գոյություն ունենալ»,- Տալալաեւի խոսքը մեջբերում է onedivision.ru-ն:

«Վոլգայի» հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը մեկնարկային կազմում մասնակցել է «Դինամոյի» դեմ խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։