Sky Sports. Դի Մարիան կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» 7 համարը

23:20   23 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: 

Sky Sports-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստն ընդունել է Անգլիայի 20-ակի չեմպիոնի առաջարկը: Դի Մարիայի տրանսֆերը կկազմի 60-70 միլիոն ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդում» նա կխաղա 7 համարի մարզաշապիկով: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարավի առաջիկայում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուի վան Գալի թիմը պատրաստ է արգենտինացի կիսապաշտպանին վճարել շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, ինչը նրան Ուեյն Ռունիի եւ Ռոբին վան Պերսիի պես կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Նախորդ մրցաշրջանում Դի Մարիան մադրիդցիների կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2010-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» է տեղափոխվել Մադրիդ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։