«Բորուսիա» - «Բայեր». Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը

21:10   23 օգոստոսի, 2014

Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Քարիմ Բելարաբին օգոստոսի 23-ին խփեց գերմանական Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը: Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության առաջին տուրի խաղում 24-ամյա կիսապաշտպանն աչքի ընկավ 7-րդ վայրկյանին: Դա Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլն էր:

Առաջին խաղակեսից հետո «Բայերը» նվազագույն հաշվով հաղթում է «Բորուսիային», որի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մինչեւ այս Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը խփել էր Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ջովանի Էլբերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։