Ձյուբա. «Սպարտակը» կախվածություն չունի ինձանից

18:24   23 օգոստոսի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Ուֆայի» նկատմամբ արտագնա հաղթանակը:

«Ցավում եմ, որ խաղադաշտ դուրս չեկա Կրասնոդարում, սակայն տղաները կեցցեն, քանի որ հաղթեցին առանց ինձ, ինչի համար ուրախ եմ: Գոլ խփելն իմ աշխատանքն է: Տղաները կատարեցին հիանալի փոխանցումներ, այդ պատճառով չեմ կարծում, որ գոլերս տենդենց են դարձել: Դեռ ստացվում է խփել գոլեր: Փորձում եմ օգնել թիմակիցներիս, իսկ նրանք՝ ինձ: Զարմանում եմ, որ ասում են, որ «Սպարտակը» կախվածություն ունի ինձանից: Նման բան չկա: Թիմը կարող է խաղալ թե՛ ինձ հետ, թե՛ առանց ինձ: Ունենք մի քանի խաղային սխեմա: Հաղթանակը բոլորիս շնորհիվ էր: Առանց թիմակիցներիս չեմ կարող գոլ խփել»,- Ձյուբայի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ «Սպարտակն» «Ուֆային» 2:1 հաշվով հաղթեց Ձյուբայի դուբլի շնորհիվ: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում ռուս հարձակվողը երրորդ անգամ դարձավ դուբլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։