NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Նարեկ Մանասյան

13:29   23 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Նարեկ Մանասյան, բռնցքամարտ

Ծնվել է 1996 թվականի ապրիլի 17, քաղաք Աբովյանում:

Անձնական մարզիչն է` Արշավիր Գրիգորյանը:

Նանջինգ-2014 Օիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. աշխարհի առաջնությունում:

Ես` բռնցքամարտիկ

«Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից: Բռնցքամարտում առաջին եւ ներկա մարզիչս Արշավի Գրիգորյանն է: Նրա շնորհիվ եմ սկսել պաշտել այս մարզաձեւը: Բռնցքամարտն իմ ապրելակերպն է: Ուղղակի սիրում եմ այս մարզաձեւը ու չեմ կարող պատճառաբանել, թե ինչու: Բռնքամարտով ապրում եմ ես»:

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Այս Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել եմ աշխարհի առաջնությունում: Շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին, ինչը ամենաբարձր կետն է սիրողական բռնցքամարտիկի համար: Կարեւոր չէ` պատանիների Օլիմպիական խաղերն են, թե մեծահասակներինը, սա լրջագույն ստուգատեսն է յուրաքանչյուր մարզիկի համար:

Ակնկալիքներս

«Ակնկալում եմ մեդալ: Գնում եմ հաղթելու համար: Թե որ գույնի մեդալ կնվաճեմ, վտահ չեմ, չեմ կարող ասել: Բայց  մեդալ անպայման նվաճելու եմ: Գտնվում եմ հրաշալի մարզավիճակում, վստահ եմ իմ ուժերի վրա: Մրցակիցներ ունեմ, բայց փորձելու եմ նրանց հնարավորություն չտալ: Եթե կարողանամ իմ ցանկությունն իրականացնել եւ ոսկե մեդալ նվաճել, այդ հաղթանակը կնվիրեմ ծնողներիս»:

Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա օգոստոսի 23-ին: Նրա առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Ուֆուդը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։