Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց Թոմաս Մյուլերը

23:32   22 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական առաջնության առաջին գնդակը խփեց Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Թոմաս Մյուլերը: Առաջին տուրում Գերմանիայի չեմպիոններն ընդունել են «Վոլֆսբուրգին»: Առաջին խաղակեսից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթում է 1:0 հաշվով: Մյուլերն աչքի է ընկել 37-րդ րոպեին Արյեն Ռոբենի փոխանցումից հետո: Ընդմիջում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։