Մանուել Պելեգրինի. Բալոտելին կարող է ուժեղացնել «Լիվերպուլը»

20:49   22 օգոստոսի, 2014

Մարիո Բալոտելին հրաշալի հարձակվող է եւ կարող է ուժեղացնել «Լիվերպուլը», ասել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի 24-ամյա հարձակվողը կոչված է փոխարինելու «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված ուրուգվայցի Լուիս Սուարեսին:

«Մարիո Բալոտելին շատ լավ խաղացող է, նա կարող է հաջողության հասնել ամեն թիմում: Եթե «Լիվերպուլը» որոշել է, որ Բալոտելին առանցքային դեր է խաղալու, ապա դա լավ լուծում է եւ թիմի, եւ Մարիոյի համար»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է afp-ն:

Սպասվում է, որ Բալոտելիի տրանսֆերի համար «Լիվերպուլը» կվճարի 16 միլիոն ֆունտ ստերլինգ:

Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»: Բալոտելին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2010-2013 թվականներին՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։