Հայաստանի Գավաթ. Քառորդ եզրափակիչի զույգերը

11:45   22 օգոստոսի, 2014

Օգոստոսի 22-ին ՀՖՖ-ում տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը։

Հայաստանի նախորդ առաջնության լավագույն չորս ակումբները՝ «Բանանցը», «Շիրակը», «Միկան» եւ «Արարատը» քառորդ եզրափակիչում չեն հանդիպի միմյանց։ Քառորդ եզրափակիչում կմրցեն հետեւյալ զույգերը՝ «Միկա» - «Գանձասար», «Ուլիս» - «Բանանց», «Փյունիկ» - «Շիրակ», «Արարատ» - «Ալաշկերտ»։

Առաջին եւ երկրորդ, երրորդ եւ չորրորդ զույգերի հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչներում։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին եւ հոկտեմբերի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին։ Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան 2015 թվականի մարտի 18-19 եւ ապրիլի 15-16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթակիրն է Երեւանի «Փյունիկը»։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։