Հիտցֆելդ. Եթե «Բորուսիան» լավ մեկնարկի, «Բավարիան» կսկսի նյարդայնանալ

10:26   22 օգոստոսի, 2014

«Բորուսիան» պետք է բազմաթիվ գոլեր խփի, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը՝ խոսելով օգոստոսի 22-ին մեկնարկող Գերմանիայի առաջնության մասին։

«Եթե դորտմունդցիները լավ սկսեն մրցաշրջանը, «Բավարիան» կարող է նյարդայնանալ։ Եթե «Բորուսիան» առաջ անցնի, իսկ «Բավարիան» վատ մեկնարկի, մյունխենցիներին կսկսեն քննադատել։ Նրանք կլարվեն, եւ Դորտմունդը հնարավորություն կստանա»,- 65-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բավարիան» կընդունի «Վոլֆսբուրգին», իսկ «Բորուսիան» տանը կխաղա Լեւերկուզենի «Բայերի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։