ՖԻԴԵ-ն մերժել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

18:39   21 օգոստոսի, 2014

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մերժել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ չի հետաձգի աշխարհի չեմպիոնական մրցամարտի ժամկետները: Հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտը պետք է անցկացվի Սոչիի Օլիմպիական ավանում նոյեմբերի 7-ից 28-ը: Մագնուս Կարլսենի թիմը պաշտոնական նամակով դիմել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ժամկետների փոփոխման հնարավորության հարցումով: Սակայն տարեսկզբից հաստատված մրցումների օրացույցը չխախտելու նկատառումով, ՖԻԴԵ-ն չի ընդառաջել Կարլսենի թիմին: Նորվեգական կողմը մրցավայրի փոփոխության հարց չի ներկայացրել, հաղորդում է itar-tass-ը:

Հիշեցնենք, որ 2013-ին համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց՝ հաղթելով Անանդին: Հնդիկ գրոսմայստերը 2014-ին նվաճեց հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումն ու եզրափակիչում խաղալու իրավունքը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։