Եվրոպայում օգոստոսի 20-ին կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի հերթական խաղերը։
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց բելգիական «Ստանդարդին»։ Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել ռուսաստանցի Օլեգ Շատովը։
Պորտուգալական «Պորտուն» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին»։ «Մարիբոր» - «Սելթիկ», «Օլբորգ» - ԱՊՕԷԼ եւ «Սլովան» - ԲԱՏԷ հանդիպումներն ավարտվել են 1։1 հաշվով։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին խաղային օրվա 5 հանդիպումներ կայացել էին օգոստոսի 19-ին:
Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր
«Մարիբոր» (Սլովենիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1։1
Դամիան Բոհար, 14 - Կալում Մաքգրերոր, 6
«Օլբորգ» (Դանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1։1
Նիկոլայ Թոմսեն, 16 - Վինիցիուս Օլիվեյրա, 54
«Սլովան» (Սլովակիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:1
Ռոբերտ Վիտեկ, 80 - Տիմոշ Յաբլոնսկի, 44 (ինքնագոլ)
«Ստանդարդ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0։1
Օլեգ Շատով, 16
«Լիլ» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։1
Հեկտոր Հերերա, 61
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։