Չեմպիոնների լիգա. «Արսենալը» գոլ չխփեց Թուրքիայում, «Նապոլին» խուսափեց պարտությունից

00:38   20 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում օգոստոսի 19-ին կայացան որակավորման վերջին՝ չորրորդ փուլի առաջին օրվա առաջին խաղերը: 

Լոնդոնի «Արսենալը» Թուրիքայում 0:0 հաշվով ավարտեց «Բեշիկթաշի» դեմ հանդիպումը, Լեւերկուզենի «Բայերն» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին», իսկ իտալական «Նապոլին» տանը ոչ ոքի խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ՝ 1:1:

«Նապոլիին» երկրորդ խաղակեսում պարտությունից փրկեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, իսկ «Արսենալն» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի հեռացման պատճառով խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստներով:

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին: 

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր

Օգոստոսի 19

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:0

Հեռացում՝ Աարոն Ռեմզի, 80 («Արսենալ»)

«Նապոլի» (Իտալիա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 1:1

Գոնսալո Իգուաին, 68 – Իկեր Մունիաին, 41

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 2:1

Ֆրանց Շչիմեյեր, 16, Ջոնաթան Սորիանո, 54 – Էմիլ Ֆորսբերգ, 90 

«Կոպենհագեն» (Դանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2:3

Մատիաս Յորգենսեն, 9, Դանիել Ամերտեյ, 13 – Շտեֆան Կիսլինգ, 5, Քարիմ Բելարաբի, 31, Սոն Հյոն Մին, 42

«Ստյաուա» (Ռումինիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:0

Ալեքսանդրու Չիպրիցու, 88

Օգոստոսի 20

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Օլբորգ» (Դանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)

«Սլովան» (Սլովակիա) - ԲԱՏԷ (Բելառուս)

«Ստանդարդ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։