Պաշտոնական. Ռոխոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Նանին հեռացավ

22:52   19 օգոստոսի, 2014

Լիսաբոնի «Սպորտինգը» պաշտոնապես հայտարարել է 2 տրանսֆերների մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին տեղափոխվել է «Սպորտինգ», իսկ պորտուգալական ակումբի արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոն կարիերան կշարունակի մանչեսթերյան ակումբում: Արգենտինայի հավաքականի 24-ամյա պաշտպանին գնելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 20 միլիոն եվրո, որից 4 միլիոնը բաժին կհասնի նրա նախկին ակումբ Մոսկվայի «Սպարտակին»:

Նանիի տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվում: 27-ամյա պորտուգալացին 2007-ին հենց «Սպորտինգից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։