Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի ամենաթանկ լեգեոնականների թվում

19:55   19 օգոստոսի, 2014

Հայաստանի հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ընդգրկվել է Sports.kz-ի կազմած Ղազախստանի առաջնության ամենաթանկ լեգեոնականների տասնյակում։ Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 2 միլիոն 200 հազար դոլար է։

«Հայաստանի հավաքականի բրազիլացին Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի մակարդակի ֆուտբոլիստ է, ում կարգի խաղացողներն այնքան էլ շատ չեն Ղազախստանի առաջնությունում։ Նախորդ տարվա վերջնամասում «Կրասնոդարից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Ակտոբե»՝ Մարկոսը հարմարվեց նոր երկրում ու ակումբում՝ հաստատելով իր տրանսֆերային արժեքը, որը կազմում է մոտ 2 միլիոն 200 հազար դոլար:

Ղազախստանի առաջնության 18 խաղերում Պիզելին «Ակտոբեի» կազմում դարձել է 5 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ տարի առաջ, երբ Մարկոսը «Կուբանից» տեղափոխվեց «Կրասնոդար», ռուսական մամուլի համաձայն՝ նրա տրանսֆերը գնահատվում էր մոտ 4 միլիոն դոլար»,- Մարկոսի մասին գրում է կայքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։