ԱԱ-2014-ին մասնակցած 13 ֆուտբոլիստներ չեն հրավիրվել Բրազիլիայի հավաքական

19:17   19 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է թիմի կազմը Կոլումբիայի եւ Էկվադորի դեմ ընկերական խաղերի համար։ Ցուցակում տեղ չեն գտել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցած 13 ֆուտբոլիստներ։ Նրանցից միայն ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան հավաքական չի հրավիրվել վնասվածքի պատճառով։

Դարպասապահներ․ Ջեֆերսոն, Ռաֆայել Կարբալ։

Պաշտպաններ․ Դավիդ Լուիս, Մարկինյոս, Ժիլ, Միրանդա, Մայկոն, Ֆելիպե Լուիս, Ալեքս Սանդրու, Դանիլու։

Կիսապաշտպաններ․ Լուիս Գուստավո, Էլիաս, Ֆերնանդինյո, Ռամիրես, Էվերտոն Ռիբեյրու, Օսկար, Ռիկարդու Գուլատ, Ֆելիպե Կոուտինյո, Վիլիան։

Հարձակվողներ․ Հալկ, Նեյմար, Դիեգո Տարդելի։

Կոլումբացիների դեմ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին Մայամիում, իսկ Էկվադորի հետ հանդիպումը՝ սեպտեմբերի 9-ին Նյու Ջերսիում, փոխանցում է Selecao Brasileira-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։