Մոուրինյո. Ավելորդ տասը տարի չունեմ՝ տիտղոս նվաճելու համար

15:57   16 օգոստոսի, 2014

Ես ոմանց նման ավելորդ տասը տարի չունեմ՝ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ ակնարկելով Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

«Չելսիի» մարզիչը վստահ է, որ մեկնարկող մրցաշրջանում ճնշումն իր վրա ավելի մեծ է լինելու, հաղորդում է Goal.com-ը:

«Տիտղոս նվաճելու համար ես ունեմ ընդամենը երկու տարի: Ոմանց պահանջվում է տասը տարի՝ ինչ-որ բան նվաճելու համար: Ես սիրում աշխատել, կառուցել: Թեթեւ աշխատանք ես չեմ սիրում: Նաեւ չեմ սիրում քաղել ինձնից առաջ եղած մարզիչների աշխատանքի պտուղները: Ես գլխավորեցի «Պորտուն», երբ թիմը նախորդ առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Երբ տեղափոխվեցի Մադրիդ, որտե՞ղ էր «Ռեալը»: Որտե՞ղ էր «Ինտերը» մինչեւ իմ նշանակումը: «Չելսի» վերադարձել եմ այն պահին, երբ պետք էր նոր թիմ կառուցել: Իսկ Անգլիայի առաջնությունը միակն է, որտեղ տիտղոսին հավակնում են մինչեւ վեց թիմեր»,- ասել է Մոուրինյոն:

«Չելսին» Անգլիայի առաջնությունում կմեկնարկի օգոստոսի 18-ին՝ հյուրընկալվելով «Բարնլիին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։