Հենրիխ Մխիթարյանը կատակել է Յուրգեն Կլոպի հետ (GIF)

11:05   16 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի Սուպերգավաթի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատակել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։

Բացի այդ, Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է նաեւ Գերմանիայի փոխչեմպիոնի ակումբային հեռուստաալիքի կադրում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» նվաճել էր Գերմանիայի Սուպերգավաթը, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։