Ռոնալդուն՝ Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում

10:28   16 օգոստոսի, 2014

Daily Football-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես լավագույնների թվում է։ 29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդից» 2009 թվականին տեղափոխվել է Արքայական ակումբ։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 16-ին։

Պրեմյեր լիգա, խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Պետեր Շմեյխել («Մանչեսթեր Յունայթեդ)։

Պաշտպաններ. Գարի Նեւիլ («Մանչեսթեր Յունայթեդ»), Տոնի Ադամս («Արսենալ»), Ռիո Ֆերդինանդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էշլի Քոուլ («Չելսի»)։

Կիսապաշտպաններ. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Պատրիկ Վիերա («Արսենալ»), Պոլ Սքոուլզ («Մանչեսթեր Յունայթեդ), Ռայան Գիգս («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ. Թիերի Անրի («Արսենալ»), Ալան Շիրեր («Նյուքասլ»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։