Էդգար Մանուչարյան. Աղոթում եմ հայ զինվորների համար

15:59   4 օգոստոսի, 2014

Ամեն վայրկյան ամբողջ հոգով հայրենիքիս եւ մեր զինվորների հետ եմ: Ամենակարեւորը, նրանց մաղթում եմ առողջություն:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Էդգար, «Ուրալի» նախորդ խաղում դարձար գոլի հեղինակ եւ ստացար վնասվածք: Որքանո՞վ է այն լուրջ:

Վնասվածքս մկանային է: Վերականգնման համար կպահանջվի առնվազն 2-3 շաբաթ: Կախված է, թե ինչպես կարձագանքի օրգանիզմս: Առավելագույնը երեք շաբաթից ես պատրաստ կլինեմ:

Երեկ ֆեյսբուքյան էջում տեղադրել էիր ազգային ազատագրական երգերից մեկը, որը մեծ արձագանք գտավ ֆուտբոլասերների շրջանում: Հետեւո՞ւմ ես հայաստանյան իրավիճակին: Ի՞նչ կմաղթես հայ զինվորներին:

Անկեղծ ամեն վայրկյան ամբողջ հոգով հայրենիքիս եւ մեր զինվորների հետ եմ: Ամենակարեւորը, նրանց մաղթում եմ առողջություն: Նրանք շատ ուժեղ են: Մենք շատ ուժեղ ազգ ենք եւ մենք ոտքի կկանգնենք: Տղաները կվերադառնան իրենց մայրերի մոտ: Հիմա ամենադժվարը մայրերի համար է: Ես հետեւում եմ ստեղծված իրավիճակին: Հասկանում եմ, որ մենք հանգիստ եւ ապահով ենք մեզ զգում այն տղաների շնորհիվ, ովքեր պահպանում են մեր սահմանները: Ինձ համար դժվար է բառերով արտահայտել այն, ինչ ցանկանում եմ ասել: Միայն ասեմ, որ միշտ աղոթում եմ մեր զինվորների համար, որ նրանք միշտ լինեն առջողջ: Մնացածը երկրորդական բաներ են:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։