«Արսենալ» - «Բենֆիկա»` 5:1. Սանոգոյի պոկերն ու Ալեքսիս Սանչեսի նորամուտը

21:44   2 օգոստոսի, 2014

Emirates Cup ավանդական մրցաշարի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ: Լոնդոնցիներից պոկերի հեղինակ դարձավ ֆրանսիացի 21-ամյա հարձակվող Յայա Սանոգոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կոստա Ռիկայի հավաքականի առաջատարներից Ժոել Քեմբելը:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով նորամուտը նշեց «Արսենալում»:

Հիշեցնենք, որ Emirates Cup-ի առաջին խաղում «Մոնակոն» ոչ ոքի էր խաղացել իսպանական «Վալենսիայի» հետ՝ 2:2:

Emirates Cup, առաջին տուր

«Արսենալ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 5:1

Յայա Սանոգո, 25, 44, 45+1, 49, Ժոել Քեմբել, 40 – Նիկոլաս Գայտան, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։