Օլիմպիադա-2014. Կանանց Հայաստանի հավաքականի վստահ մեկնարկը

21:01   2 օգոստոսի, 2014

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում:

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթեց Գվատեմալային: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը եւ երրորդ համար Մարիա Կուրսովան առավելության հասան սպիտակներով, իսկ Լիլիթ Գալոյանը ու չորրորդ համար Շուշաննա Սարգսյանը՝ սեւերով: Կուրսովայի մրցակիցը չներկայացավ պարտիային:

Այս տուրը բաց էր թողնում կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:

Օլիմպիադա-2014, առաջին տուր
Կանայք
Հայաստան - Գվատեմալա՝ 4:0

Մկրտչյան - Սոտոմայոր՝ 1:0

Գալոյան - Մազարիեգոս՝ 1:0

Կուրսովա - Մենկոս՝ 1:0 

Սարգսյան - Ֆիգուերո՝ 1:0 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։