Հայաստանի Բարձրագույն խումբը մեկնարկեց «Գանձասարի» կամային հաղթանակով

19:57   2 օգոստոսի, 2014

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնություն: Հայաստանի 23-րդ առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում «Գանձասարը» Կապանում ընդունեց Երեւանի «Միկային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը: Քիչ անց Նարեկ Բեգլարյանը կարող էր կրկնապատկել հյուրերի առավելությունը, սակայն վրիպեց 11 մետրանոցից՝ չկարողանալով գրավել իր նախկին թիմի դարպասը: 

Ընդմիջումից հետո «Գանձասարը» 3 րոպեում խփեց 2 գոլ՝ առաջ անցնելով հաշվի մեջ: 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Գեղամ Հարությունյանը, իսկ քիչ անց Հայրապետ Ավագյանը խփեց կապանցիների հաղթական գոլը:

Հիշեցնենք, որ առաջին տուրի «Փյունիկ» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումները հետաձգվել են Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հավաքի պատճառով: «Ալաշկերտը» օգոստոսի 3-ին կընդունի «Արարատին»:  

Հայաստանի Բարձրագույն խումբ, առաջին տուր

«Գանձասար» - «Միկա»՝ 2:1

Գեղամ Հարությունյան, 53, Հայրապետ Ավագյան, 56 – Վարդգես Սաթումյան, 26



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։