Emirates Cup. «Վալենսիա» - «Մոնակո»՝ 2:2

19:04   2 օգոստոսի, 2014

«Վալենսիա» - «Մոնակո» խաղով մեկնարկեց Emirates Cup ավանդական մրցաշարը: Թիմերը խփեցին 2-ական գոլ: «Մոնակոյի» պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն ու «Վալենսիայի» խաղացող Ռուբեն Վեզոն դարձան ինքնագոլերի հեղինակ:

Մրցաշարի մյուս խաղում կհանդիպեն Լոնդոնի «Արսենալն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»:

Emirates Cup, առաջին տուր

«Վալենսիա» (Իսպանիա) - «Մոնակո» (Մոնակո)՝ 2:2

Ռիկարդո Կարվալյո, 37 (ինքնագոլ), Պակո Ալկասեր, 69 – Ռուբեն Վեզո, 30 (ինքնագոլ), Լուկաս Օկամպոս, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։